Russian English
ԸՆԴՈՒՆԱՐԱՆ:   +374 10 65 65 65 ԱՄՐԱԳՐՈՒՄ:     +374 10 65 65 00
ՀՀ, Երևան, 0047
Նորք Մարաշ, Գ.Հովսեփյան 22/10

Ժամանում

Մեկնում

Սենյակի տեսակը

Հյուրերի քանակը

Անուն

Բջջ.

Էլ.փոստ

Մեր մասին

Հյուրանոց Նարե մեկ անգամ լինելով այստեղ, սկսում ես հասկանալ, թե ինչ է երազը: Դուք երբևէ եղե՟լ եք մի տեղ, որը կախարդել է ձեզ, որտեղ ցանականում ես վերադառնալ, որպեսզի նորից զգաս ջերմություն և հարամարավետություն:

Երևանում կա այդպիսի տեղ՝ Հյուրանոց Նարե: Այն գտնվում է քաղաքի ամենահարմարավետ և հանգիստ տարածքներից մեկում՝ Նորքում: Նուրբ ինտերիեր, ճաշակով ընտրված դեկորի յուրաքանչյուր տարր ստեղծում է չկրկնվող հարմարավետություն, իսկ պրոֆեսիոնալ և բարեհամբյուր սպասարկումը տրամադրում է հաճելի հանգիստ՝ կտրելով աշխարհիկ ունայնությունից և աշխատանքային առօրյաից: Աներևակայելի գեղեցիկ տեսքը հիացնում է կառույցի տանիքից, որտեղ գտնվում է հարամարավետ սրճարան հյուրանոցի այցելուների համար: Սրճարանից բացվում է ամբողջ քաղաքի համայնապատկերը և Արարատի տեսարանը: Երևանի հյուրանոցները՝ ավանդույթների և եվրոպական հարմարավետության եզակի պատմական միահյուսվածքներ են, որտեղ ներառված են բոլոր պայմանները հարմարավետ և որակյալ հանգստի համար: Նարե հյուրանոցը Երևանի լավագույն հյուրանոցներից է, գտնվում է քաղաքի հանգիստ տարածքում և ունի 30 հարմարավետ, ժամանակակից համարներ, որտեղ կարող եք լիցքաթափվել և լիարժեք հանգստանալ:

Հյուրանոցի աշխատակիցները կարող են ստեղծել հանգստացնող միջավայր՝ ֆրանսիական Ռիվերայի տրամադրությամբ, Իտալիայի Տոսկանական դաշտավայրերի բույրով և Հայաստանի պատմական շնչով:

Նարե հյուրանոցը ամբողջովին ժամանակակից է. առկա է դահլիճ տարբեր միջոցառումներ անցկացնելու համար, անվճար ավտոկայանատեղի հյուրանոցի այցելուների համար, կա շոգեբաղնիք լողավազանով և բիլիարդի սենյակ: Հյուրանոցի գտնվելու վայրը նաև բավական բարենպաստ է: <<Զվարթնոց>> միջազգային օդանավակայանից կարելի է հասնել 20 րոպեում, իսկ քաղաքի կենտրոնից՝ 10 րոպեում:

Այնպես, որ եթե դուք ժամանեք Երևան աշխատանքային այցով կամ ուղղակի հանգստի, ընտանիքի կամ ընկերների հետ՝ հյուրասեր Նարե հյուրանոցը սպասում է Ձեզ:


Ընդունարան : +374 10 656565
info@narehotel.net
Ամրագրում: +374 10 656500
booking@narehotel.net